Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Վնասակա՞ր է արդյոք փամփերսների երկարատև օգտագործումը

Վնասակա՞ր է արդյոք փամփերսների երկարատև օգտագործումը

Դեռ վերջերս փամփերսները ընկալվում էին ոչ այնքան որպես երիտասարդ մայրերի առօրյան թեթեվացնող միջոց, որքան` մեր կենցաղի մեջ կապիտալի ագրեսիվ ներխուժում:

 

Այս հայտնագործությունն ինտերնետի, սառնարանի, պենիցիլինի հայտնագործությունների շարքում ամերիկացիները համարեցին անցած դարի նորույթներ: Այսօր աշխարհում տարեկան օգտագործվում է մինչև 3 միլիարդ փամփերս: Օրինակ, միջին վիճակագրական տվյալներով միայն անգլիայում մեկ նորածնի համար ծախսվում է 5 հազար միանվագ օգտագործման տակաշոր:

 

Դանդաղ զարգացման և հեղաշրջման հաջորդումներ

 

Հազարամյակներ շարունակ մարդիկ ապրել են առանց փամփերսների` բավարարվելով բազմակի օգտագործման տակաշորերով: Մի քանի դար առաջ դրանք պատրաստվում էին քնջութից, վուշից և բրդից: Սկզբում այդ գործվածքները բազմակի օգտագործելու համար չորացնում էին կրակի վրա, հետո սովորեցին օճառով լվանալ, իսկ ավելի ուշ` եռացնելու և արդուկելու միջոցով մանրէազերծել: Նրանց հաջորդեց թանզիվը, որն իր արժանի հատկությունների շնորհիվ (էկոլոգիապես մաքուր, արագ չորացող) սկսեց լայնորեն կիրառվել կենցաղում` նվաճելով օգտագործողների համակրանքը:

 

Ներկա «տակաշորային» հեղափոխությունը տեղի ունեցավ անցած դարի կեսերին: «Փրոքթր և Գեմբլ» ընկերության առաջատար քիմիկոս-տեխնոլոգ Վիկտոր Միլզի գլխում հիրավի հանճարեղ գաղափար հղացավ` տակաշորերը պետք չէ լվանալ, պետք է դեն նետել: Ասում են, որ Միլզն առաջին նմուշները մեծ բավականությամբ փորձեց իր թոռների վրա, և ընդհանրապես, նա ամեն ինչ իր ընտանիքի անդամների վրա էր փորձարկում: Տնային հետազոտությունները հաստատեցին գաղափարի հեռանկարայնությունը: Սակայն բնակչությունը ծայր աստիճան բացասական վերաբերմունք ցուցաբերեց փորձարկվող միանվագ օգտագործման տակաշորի հանդեպ, քանի որ նորույթը գործածման էին ներկայացրել ամառվա շոգին: Երեխաների մաշկի գրգռվելու պատճառով ծնողները դադարեցրին փորձարկումը:

 

Բարեբախտաբար արտադրողները թևաթափ չեղան, և 1959 թ. մարտը մարդկության պատմության մեջ նշանավորվեց միանվագ տակաշորերի մասսայական կիրառմամբ: Ստեղծողները հրաժարվեցին կոշտ նյութերից, որոնք քիչ մնաց ձախողեին բարեհաջող սկիզբը: Հետագայում տակաշորերի նյութը դարձրին ավելի փափուկ ու խոնավությունն ավելի լավ ներծծող: Փորձարկմանը մասնակցած ընտանիքների 2/3-ն ընդունեց այն փաստը, որ նոր տակաշորերը բոլորովին էլ վատը չեն բազմակի օգտագործման տակաշորերից, թեև վերջիններիս արդեն ընտելացել էին: Աշխատակիցներից պահանջվեց ևս որոշ ժամանակ, որպեսզի կատարելագործեն արտադրության տեխնոլոգիան: Այդ պահից միանվագ տակաշորերը սկսեցին իրենց հաղթարշավն աշխարհում:

 

Բազում տարբերակներ քննարկելով` արտադրանքն անվանեցին «pampers», որն անգլերենից թարգմանվում է «երես տալ», «գուրգուրել», «փաղաքշել»: Այդ ժամանակից ի վեր նման ապրանք թողարկող շատ ընկերություններ են հայտնվել, բայց քանի որ փամփերսն առաջինն էր, այդ անունը համընդհանուր տարածում ստացավ:

 

Խանձարուրների անվերջ լվանալու հոգնեցնող գործը լավագույն խթանն է երեխային հնարավորինս շուտ ընտելացնելու գիշերանոթին:

 

Փամփերսն ու տղամարդու առողջությունը

 

Արժե նշել, որ ժամանակակից միանվագ տակաշորերի սկզբունքային առանձնահատկությունը ոչ թե հագուստը, անկողինը, գորգերը պահպանելն է, այլ խոնավություն կլանելու և երեխայի մաշկը պաշտպանելու հատկությունը: Այդ տեսանկյունից տակաշորը դիտվում է որպես հիգիենայի միջոց:

Վերջերս զանգվածային տեղեկատվական միջոցներում սկսել են հայտնվել տագնապալի հաղորդագրություններ, թե միանվագ տակաշորերի մեջ ստեղծվում է բարձր ջերմաստիճանի և խոնավության միկրոմիջավայր, որը բացասաբար է անդրադառնում ամորձիների ինֆրակառուցվածքի վրա ու ճնշում սերմնարտադրությանը` սպերմատոգենեզը: Շրջանառվում է նաև այն կարծիքը, թե «ջերմոցային ազդեցության» տակ ամորձիների հյուսվածքներում անդառնալի փոփոխություններ են կատարվում, որը հետագայում կարող է անպտղության և պոտենցիայի թուլացման պատճառ դառնալ: Սակայն հեղինակավոր մանկաբույժները պնդում են, որ նման հավաստիացումները անհիմն են ու չունեն գիտական ապացույց:

 

Դեռևս 1997 թ. գերմանացի էնդոկրինոլոգները չափել են մինչև մեկ տարեկան այն տղաների ամորձապարկի ջերմաստիճանը, որոնք օգտագործել են բամբակյա միջոցներ և միանվագ տակաշորեր: Պարզվել է, որ բամբակյա տակաշորեր օգտագործելիս ամորձապարկի մաշկի միջին ջերմաստիճանը եղել է 34,9˚C, իսկ միանվագ տակաշորի դեպքում այն կազմել է 36˚C: Այսինքն` նրանց միջև եղած տարբերությունը չի գերազանցում 1,1˚C: Այս փաստը հիմք է տվել հերքելու կայուն ջերմոցային ազդեցության վարկածը:

 

Փամփերսների հասցեին ուղղված նման «մեղադրանքը» հերքվում է ևս մի քանի ֆիզիոլոգիական փաստերով: Ներարգանդային կյանքում պտղի ամորձիները տեղակայված են որովայնի խոռոչում և միայն ծնվելու պահին իջնում են ամորձապարկ: Նորածինների սերմնային ուղիները համատարած անթափանց բջջափոկերի տեսք ունեն, որոնք սերմնային ուղիներում հայտնվում են 7-8 տարեկանում: Այդ ընթացքում ավելանում է սպերմատոգոնների քանակը, և մոտավորապես 9 տարեկանում հայտնվում են եզակի սպերմատոցիտներ ու միայն 10-15 տարեկանում` առաջին սպերմատոզոիդները (արական սերմնաբջիջները): Այսպիսով, սպերմատոգենեզը տղաների մոտ սկսվում է ոչ շուտ, քան 7-8 տարեկանից, հետևաբար, մինչ այդ դրա ընկճման մասին խոսք անգամ լինել չի կարող: Բացի այդ, կյանքի առաջին տարիներին թեստոստերոն և անթրոգեն արտադրող Լեյդիգի բջիջների հորմոնալ ակտիվությունը նվազագույն է: Հարկ է ավելացնել մի փաստ ևս` ամորձիների յոթ թաղանթների գոյությունը և առատ արյունամատակարարումը թույլ են տալիս ամորձապարկի մաշկի և ամորձային հյուսվածքների միջև եղած ջերմաստիճանի տատանումները հասցնել մինչև 5-6˚C: Այդ են վկայում հասուն տղամարդկանց մոտ սերմնարտադրության վրա բարձր ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ փորձարարական աշխատանքների մի ամբողջ շարք: 1968 թ. կամավորների մոտ հետազոտել են սերմնարտադրությունը: Նրանց առաջարկել են մինչև գոտկատեղը ընկղմված, մնալ տաք ջրում 30 րոպեից ոչ պակաս ու ջրի ջերմաստիճանը հասցրել են մինչև 45˚C: Սերմնարտադրության ճնշվածություն զգացվել է, երբ այս միջոցով ամորձիների վրա ազդեցությունը տևել է 14 օր շարունակ: Ուստի փամփերսները, որոնց կրում են մինչև երկու տարեկան մանկիկները, չեն կարող տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ: Մասնագետները հաստատում են, որ անպտղության հիմնական պատճառներ կարող են լինել վաղ մանկական և մեծ տարիքում կրած վարակիչ հիվանդությունները, ժառանգական համախտանիշները, էկոլոգիական պայմանները, որոշ դեղամիջոցների ընդունելը, սակավաշարժ կամ սխալ ապրելակերպը և այլն:

 

Վերջին ժամանակներս զանգվածային տեղեկատվական միջոցներում սկսել են հայտնվել տագնապալի հաղորդագրություններ, թե մի անգամ օգտագործման տակաշորերի մեջ ստեղծվում է բարձր ջերմաստիճանի եվ խոնավության միկրոմիջավայր, որը բացասաբար է անդրադառնում ամորձիների ինֆրակառուցվածքի վրա ու ճնշում սերմնարտադրությունը` սպերմատոգենեզը:

 

Մաշկաբորբին ասում ենք` ո'չ

 

Փամփերսներին հաճախ «մեղադրում» են նաև այսպես կոչված խանձարուրային մաշկաբորբի առաջացման մեջ: Սա նույնպես վիճելի է: Օրինակ. կատարվել է համեմատական հետազոտություն երկու զուգահեռ խմբերում` պարզելու ավանդական միջոցների և փամփերսների ազդեցությունը ծծկեր երեխաների մաշկի վրա: Ստացված տվյալների համաձայն փամփերս օգտագործած ծծկեր երեխաների մոտ խանձարուրային մաշկաբորբի (կարմրամաշկություն, ցան, մաշկի ամբողջականության խախտում), վիճակագրորեն հավաստի ավելի ցածր միջին ցուցանիշ է նկատվել, քան ավանդական միջոցներ կիրառած մանկիկների մոտ: Նկատվել է, որ փամփերսների օգտագործման դեպքում, ի տարբերություն գործվածքների, մաշկի խոնավությունը պահպանվում է ֆիզիոլոգիականի սահմաններում:


Այսպիսով. ստացված տվյալները մեկ անգամ ևս հերքում են այն տեսակետը, որ միանվագ տակաշորերը ստեղծում են երեխաների առողջության վրա բացասաբար ազդող միկրոմիջավայր:

 

Փամփերս և գիշերանոթ

 

Խանձարուրների անվերջանալի լվանալու ձանձրույթը ամենալավ դրդապատճառն է երեխային հնարավորինս շուտ ընտելացնել գիշերանոթին: Այս առումով փամփերսների հակառակորդները հայտարարում են, որ միանվագ օգտագործման տակաշորերը խոչընդոտում են նման խթանին ու հիգիենիկ սովորույթների ձևավորմանը:

 

Իրականում միևնույնն է փամփերս կօգտագործեն, թե խանձարուր, երկու դեպքում էլ մայրերը որքան ասեք արդարացումներ կգտնեն, եթե երեխային չեն ընտելացրել գիշերանոթին: Եվ ընդհանրապես, գիշերանոթին ընտելացնելը դյուրին գործ չէ ու ծնողներից պահանջում է մեծ համբերություն ու հաստատակամություն: Կայուն արդյունքներով ու հազվադեպ վրիպումն երով ռեալ ուսուցումը հնարավոր է լոկ այն դեպքում, երբ երեխայի հոգեֆիզիոլոգիական զարգացումը գիտակցությանը ընկալելի է դարձնում գիշերանոթից օգտվելու իմաստն ու անհրաժեշտությունը: Եթե մանկիկը պատրաստ է սովորել, իսկ ծնողները` սովորեցնել, տակաշորի խնդիր այլևս գոյություն չունի: Ի դեպ, այդ են հաստատում բազում հետազոտությունների արդյունքները` գիշերանոթին ընտելացնելու միջին տարիքը կախված չէ օգտագործված տակաշորի տեսակից և տատանվում է 18-24 ամսականի սահմաններում:

 

Փամփերսն ու ոտքերի ծռությունը

 

Փամփերսներին վերագրում են մեկ բացասական հատկանիշ ևս. այն դիտարկվում է որպես երեխայի ոտքերի ծռության պատճառ: Սա ժխտվում է ծուռթաթ և ծուռոտ այն երեխաների օրինակով, որոնց երբևէ փամփերս չեն հագցրել: Ավելին, փամփերսները, որպես կանոն, պահպանում են ծծկեր երեխաների կոնքազդրային հոդերի ֆիզիոլոգիական դիրքը, որն ապահովում է վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների մանկաբույժների կողմից լայնորեն պրոպագանդվող ու ներկայումս իրավացիորեն տարածում գտած այսպես կոչված ազատ բարուրելը:

 

Էկոլոգիական հիմնախնդիրներից

 

Միանվագ տակաշորերը որպես կենցաղային թափոն կարող են զգալի վնաս հասցնել շրջապատող միջավայրին: Ներկայումս գոյություն չունի օգտագործված փամփերսների թափոնների օգտագործման հատուկ ծրագիր, ու իրավամբ առաջացրել է «կանաչասերների» բողոքը: Սրա վառ օրինակն է «Շրջապատող միջավայրը պաշտպանող կանայք» միության կողմից ԱՄՆ-ում հատուկ մրցանակաբախշության ծրագիրը, որով երաշխավորում են ծննդատներում բազմակի օգտագործման տակաշորերի պրակտիկան: Սակայն հետագա ձեռքբերումներն այս բնագավառում էկոլոգների և բնապահպանների մոտ նոր հույսեր արթնացրին: Ճապոնական «Unitika Ltd» տեքստիլ ընկերության մասնագետները հայտնել են նոր պոլիմերի ստեղծման մասին, որը կարելի է օգտագործել «ջրում լուծվող» տակաշորերի և կանանց միջադիրների արտադրության մեջ: Բուսական ծագմամբ նոր պոլիմերը ջրում պարունակվող միկրոօրգանիզմների և թթվածնի երկօքսիդի հետ շփվելիս տարրալուծվում է: Ընկերությունը նոր նյութից հիգիենիկ արտադրանքի նմուշներ է մշակել, որոնք օգտագործելուց հետո կարելի է նետել զուգարանակոնքի մեջ, կամ կիրառել որպես հումուս, կամ էլ` առանց մթնոլորտը կեղտոտելու, այրել: Ըստ «Unitika Ltd» ըկերության մասնագետների պնդման` նոր միջադիրների և տակաշորերի օգտագործմ ան և վերացման միջոցները շրջապատի համար գրեթե անվնաս են:

 

Ճաշակին ընկեր չկա

 

Փամփերսները երեխաներին ու նրանց ծնողներին ուղղակի երես տալու պարագա չեն: Միանվագ տակաշորերը որոշակիորեն բարելավեցին առօրյա կյանքը: Դրանք էապես թեթևացրին ծնողների հոգսերը և հնարավոր դարձրին փոքր երեխաների հետ ճանապարհորդելը, առաջին ամիսներից սկսած երկար ժամանակով որևէ տեղ գնալը:

 

Բնականաբար, խոսքը որակյալ տակաշորերի և նրա խելամիտ օգտագործման մասին է: Օրերով կեղտոտված փամփերսների մեջ մնացած նորածնի գլխին այն իրոք կարող է փորձանք դառնալ:

 

Հեշտացած կենցաղից ներշնչված ծնողները հետևյալ նշանաբանն են որդեգրել. «Մենք կարող ենք ապրել առանց անհրաժեշտ իրերի, բայց ոչ առանց նման շռայլության»:

 

Հանուն արդարության հարկ է նշել, որ չնայած փամփերսների տարածված լինելուն, կրոնական ու տնտեսական առումներով իրարից բևեռայնորեն տարբերվող երկրներում նրա լայն կիրառմանը, մարդկության զգալի մասը շարունակում է լավ էլ ապրել առանց միանվագ տակաշորերի:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Աննա

20.06.2011

Իսկապես լավ ինֆորմացիա էր... մերսի

Աննա

29.03.2011

Շատ շնորհակալություն նման ինֆորմացիայի համար, թե չէ ինչեր ասես, որ չեն ասում չար լեզուները այս <Փամփերս> կոչված փրկության մասին:

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ